Բանակում ամուր, գաղափարական, առողջ կորիզ կա, որի հիմքի վրա պետք է արմատական բարեփոխումների գնալ. Տիգրան Աբրահամյան

 

Օրվա ընթացքում մեծ թվով զինվորականների, զինված ուժերի հետ առնչվող անձանց հետ եմ շփվել՝ հավաստիանալու, թե արդյո՞ք զինծառայողների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Անվտանգության հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար,«Պատիվ ունեմ»  պատգամավորի  թեկնածու   Տիգրան Աբրահամյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մի ընդհանուր տպավորություն եմ ստացել՝ անկախ այն հանգամանքից, որ տարբեր օղակներում դեպի կապիտուլյանտ ուղղորդող մեծ թվով փաստեր են արձանագրվել, պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը։

Շատ դեպքերում նույնիսկ իմ անմեղ հարցադրումներից էին նեղանում՝ բացառելով ճնշումների կամ սպառնալիքների միջոցով իրենց այդ դաշտ տեղափոխելը։

#Պատիվունեմ պարոնայք սպաներ, հարգելի զինվորականներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանակում ամուր, գաղափարական, առողջ կորիզ կա, որի հիմքի վրա պետք է արմատական բարեփոխումների գնալ։

Համոզված եմ՝ ստացվելու է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով