Բաքվում շարունակվում է 27 հայ ռազմագերիների դատավարությունը

 

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում է Ալիեւի վարչակարգի հորինած մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 27 հայ ռազմագերիների դատավարությունը։ Նշենք, որ այսօր երկու նիստ է լինելու։ Առաջին նիստում 14 գերիների գործով քննությունն է ընթանալու։ Նրանք են՝ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազար Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գեւորգ Նորայրի Հասերթյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը և Յուրի Տիգրանի Կարապետյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս նիստը վերաբերում է 13 ռազմագերու՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանին, Վարազդատ Անուշավանի Մանուկյանին, Դավիթ Ստեփանի Ստեփանյանին, Լևոն Աշոտի Թոսունյանին, Արթուր Էդուարդի Բաղդասարյանին, Սերոբ Սուրենի Ավագյանին, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանին, Ժորա Վանոյի Մանուկյանին, Հրայր Հրաչի Հերաբյանին, Նարեկ Աղայի Գասպարյանին, Գրիգոր Գագայի Կուրեղյանին, Աշոտ Արտակի Գևորգյանին, Մարտին Մուշեղի Հաղրամանյանին:

Բոլորին վերագրվում է «ահաբեկչության և դիվերսիայի» մեղադրանքները։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով