Այս թալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ թալանչիները իրենք են.Արթուր Վանեցյան

Այս թալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ թալանչիները իրենք են: Այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ այս իշխանությունները շատ խորամանկ ձևով են թալանում բոլորիս:

«Պարզ օրինակ, իրենք գնում են քարոզարշավի և դուք տեսաք, թե ինչքան մարդկանց են իրենց հետ տանում տարբեր մարզեր, ինչքան մեքենաներ են ուղեկցում այս կապիտուլյանտին: Այս ամենը արվում է մեր բոլորի գումարներով, պետբյուջեի հաշվին»,- շեշտել է Վանեցյանը՝ նշելով, որ թյուր է այն կարծիքը, թե Փաշինյանը աջակիցների մեծ բանակ ունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հազար և ավել դոլարներ իրենք ծախսում են ֆեյքեր պահելու համար»,- նկատել է գործիչը։ Մինչդեռ, այդ գումարով կարող էին ուսուցչի, բժիշկի աշխատավարձ բարձրացնել։

«Կարող ենք երկար խոսել իրենց անհիմն պարգևավճարների մասին, անհիմն ծախսերի մասին, անգամ պատերազմի ժամանակ: Գողն առաջինն է գոռում, որ գողացան, որպեսզի իրեն չբռնեն»,- շեշտել է Վանեցյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով