Այս իշխանություններն այլևս անելիք չունեն.Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական  Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է

Դեռևս իշխող ուժ համարվողներն օրեր առաջ Զինված ուժերում իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն էին հրապարակել, որտեղ փորձել էին ակնհայտ մանիպուլյացիաներով «փաստական» տվյալներ ներկայացնեին:
Առհասարակ նպատակահարմար չեմ համարում ներկայացված հաշվետվությունը որևէ ձևով քննարկման ներկայացնել, որովհետև այստեղ ասելիքը մեկն է՝ պատերազմի քննությունը ցույց տվեց, թե իրականում որքան արդյունավետ է եղել այս իշխանությունը ոչ միայն բուն անվտանգային համակարգի կառուցման, այնպես էլ՝ պետական կառավարման հարցում:
Պատերազմում պարտության կամ պետությունը կազմաքանդման տանելու պայմաններում արդեն հետաքրքիր էլ չեն, թե ինչ թվեր են նկարվում կամ ինչպիսի փաթեթավորմամբ են ներկայացվում:
Պետության ուժը, համակարգի իմունիտետը, պետական կառավարման համակարգի տարբեր օղակների ունակություններն ու հմտություններն առավելապես հստակ տեսանելի են ճգնաժամային իրավիճակում:
Իսկ սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողվեցին, այլ պետությունը հրեցին անհայտություն՝ դրան բնորոշ բոլոր ծանր հետևանքներով:
Այս իշխանություններն այլևս անելիք չունեն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով