Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ պատերազմը լինի անխուսափելի, իսկ հետո ամեն ինչ՝ պարտություն կրելու համար.Ռոբերտ Քոչարյան

«Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ պատերազմը լինի անխուսափելի, իսկ հետո ամեն ինչ՝ պարտություն կրելու համար։ Մենք չենք ունենալու հարգանք այս աշխարհի հզորների կողմից այնքան ժամանակ, մինչև չվերականգնենք մեր ինքնիշխանությունը և ինքներս մեր ուժերով չկարողանանք պաշտպանել մեր սահմանները»,- այսօր՝ հունիսի 7-ին Քաջարանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ հաջորդ կարևոր հարցը երկրի տնտեսական վերելքն է։
«Մեկ անգամ ինձ հաջողվել է դա անել՝ 1998-2008 թթ․-ին։ Այսօր այստեղ խոստանում եմ ձեզ, որ ևս մեկ անգամ դա անելու ենք։ Կտեսնեք, որ այն բոլոր երգերը, որ Հայաստանն աղքատ երկիր է և չունի ռեսուրսներ, սուտ են։ Մեր երկիրն ունի զարգանալու մեծ ուժ, և այդ ուժը դուք եք։ Մեր ամենամեծ կապիտալը մարդկային կապիտալն է։ Իսկ այդ մարդկային կապիտալը պետք է հավատա սեփական ուժերին, պետք է հավատա, որ ինքն է այն մարդը, որն այս երկրի ճակատագրի տերն է։ Մենք վերադարձնելու ենք ձեզ այդ զգացողությունը և անելու ենք ամեն ինչ, որ ձեզ հետ միասին կառուցենք մեր երազած Հայաստանը։ Վստահ եմ, որ դա հնարավոր է անել և վստահ եմ, որ դուք և ես միասին ենք այդ անելու», – հայտարարեց դաշինքի առաջնորդը։
Տեսանյութ`https://fb.watch/5_8a3ot54q/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով