Այրվել է մոտ 250 հակ անասնակեր

 

Հունիսի 30-ին, ժամը 14։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում գտնվող տներից մեկը այրվում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան բակում այրվում է անասնակեր․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։54-ին, մարվել՝ 15։39-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով