Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում.Քոչարյան

«Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի գրեթե բոլոր կետերն արդեն կյանքի են կոչվել, բացի հարավային միջանցքից և գերիների վերադարձից։ Մենք կարող ենք քննարկել, թե ինչու է այս իշխանությունը այդ հայտարարությունը նման կերպ ընկալել։ Չենք կարող հետ պտտել անիվը և վերադառնալ նախկին իրավիճակին։ Այս մարդիկ ներկայացնում են այնպես, իբր ստորագրել են ոչ թե Հայաստանի համար, այլ՝ Ռուսաստանի։ Մինչդեռ Ռուսաստանի միջամտությունը բոլորովին այլ իրավիճակում է եղել, և եթե ՌԴ-ն չմիջամտեր, շատ ավելի վատ հետևանքներ կունենայինք։
Իրավական հետևանքներ այո՛, լինելու են։ Համոզված եմ, որ կարելի էր որոշ հարցերի շուրջ բանակցել։ Դեկտեմբերին ևս մի թուղթ ստորագրվեց, և դրա մասին ոչ ոք չգիտեր, չի բանակցել։ Սա գաղտնի գործարք է, որը հարվածի տակ է դրել ՀՀ անվտանգությունը, և այս ամենի համար մարդիկ պետք է պատասխան տան: Մենք ստիպված ենք լինելու հաշվի նստել եղած իրավիճակի հետ և փորձել այդ իրավիճակից բխող լուծումներ գտել։ Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում»:
Տեսանյութ`https://fb.watch/5S3KWlaEBJ/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով