Այլեւս չզարմանք, թե ինչու եղավ ցեղասպանությունը.Մարգարիտ Եսայան

2018-ին դագաղների մեջ ու դրանց շուրջը պարող, շամպայն խմող մարդիկ, աղջիկներ ու տղաներ․․Դուք կա՞ք․․․Դեռ կա՞ք․․․․Ձեզ ո՞վ տվեց այդ դժոխային հրահանգը, ո՞ւմ դիվային գլխում ծագեց մահվան էդ ատրիբուտները բերել փողոց, բերել մեր տների մոտ․․Էդ հրեշավոր միտքը ո՞ր մեկիդ իդիոտ գլխում ծագեց․․․․Հիշո՞ւմ եք, չէ, դագաղի մեջ խելահեղ պարող էն աղջնակին․․տեսնես դեռ պարո՞ւմ է, տեսնես նրա սիրած տղան կամ եղբայրը կա՞ն, թե նրանք եւս մարդավայել թաղվելու փոխարեն, հիմա մոմլաթե այդ տոպրակների մեջ են․․Սարսռո՞ւմ եք․․․իհարկե, պետք է սրսռալ․․
Պետք է, որ այլեւս երբեք մեր երկրում կյանքի եւ մահվան տեղերը չփոխվեն։Պետք է սարսռալ, որ մահը հարգվի, որ կյանքը հարգվի․․․․Հիմա, երբ այս իդիոտների <կառավարությունը> դիահերձարաններ է իբր սարքում եւ հպարտանում դրանց շատությամբ, դուք ձեզ ո՞նց եք զգում, 2018-ին դագաղների մեջ տժժացող, այ ջահելներ․․․Ժամանակից շուտ արդյոք չեք ճերմա՞կել․․․․
Իրեն ո՞նց է զգում հաստաքամակ , կիպ տրիկոյով մարդամեջ ելած էն <տիկինը>, ով 2018-ի ապրիլին, մետրոյի վերջին վագոնում բառացիորեն խեղդում էր ինձ, որովհետեւ ճանաչել էր, որովհետեւ հանրապետական եմ․․Էդ նույն իդիոտկան իրեն հիմա ո՞նց է զգում, իր եղբայրը, որդին, հարեւանը, հարազատը ողջ-առո՞ղջ են, թե ինքը որոնում է նրանց ռազմի դաշտում կամ նկուղի հատակին, մոմլաթե տոպրակների մեջ․․
Ո՞նց է իրեն զգում էն փնթի, քրտնքահոտ , կրունկերը կեղտոտ կնիկը, ով նույն այդ մետրոյի վագոնում, քաշքշելով նստած տեղից հանեց հոգեւոր հորը, տերտերին, եւ պարտադրեց, եղկելի ճղճղոցով, որ աղոթի <նիկոլ-վարչապետի> համար․․․
Էս ամեն ինչը եղել է եւ դա նախորդ դարում չէր, դա սոսկ երեք տարի առաջ էր․․․․
Իսկ ո՞նց են իրենց զգում իմ այն ընկերները, որ մոռացան ընկերություն-սեր-հարգանք-տարիներ մտերմություն եւ գրեցին իմ ու խնամուս մասին՝ եթե նիկոլին չընտրեք, ուրեմն <դուք տականք եք եւ ձեր երեխաները տականք են>։ Այս ամենը եղել է, չէ՞ եւ դա նախորդ դարում չէր, սոսկ երեք տարի առաջ էր․․․
Դե, ուրեմն, սթափվեք, ժողովուրդ․․Խելքի եկեք․․․Հարգեք մահը եւ հարգեք կյանքը, հարգեք մարդուն եւ խղճացեք ձեր երեխաներին․․․Հիմա, երբ որդի կորցրած ծնողին իբր դնթ անցկացնելուց հետո որպես <որդի> երեք ոտք են տալիս, թե տար-թաղի եւ դժբախտ հայրը սարսափում է, թե ինչո՞ւ երեք ոտք, էդ իդիոտները մեկը դեն են նետում, կարծես ոչինչ չի եղել․․․․Դուք սա պատկերացնո՞ւմ եք․․․․․
Եւ դա Դեր-Զորի անապատներում չի եղել, թուրքի կողմից չի եղել․․Դա հիմա է, այսօր, ոչ բարով մի քնձռոտ հայի կողմից․․․Այո, հենց այդպես․․Որովհետեւ երբ էս ամբողջ առմագեդոնից հետո զինվորականությունը լռում է, ոստիկանությունը լռում է, նախագահ-եւ այլ բարձր պաշտոններ զբաղեցնող սրիկաներ լռում են․․ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳՈՌԱԼ․․․․․ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ ԵՄ․․․
Դժոխքը այլ կերպ չի լինում․․․Ասում էին չէ սրիկան-իդիոտները՝ բարի գալուստ դժոխք․․․․Ու, սա միակ բանն է, որ ճիշտ են ասել․․․․

Մարգարիտ Եսայան <Պատիվ ունեմ> դաշինք․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով