Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան ու ևս վեց գյուղերի հողագործներն առավոտից փակել են Երևան-Գյումրի մայրուղին

 

Այսօր առավոտից Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան ու ևս վեց գյուղերի հողագործները փակել են Գյումրիից Երևան տանող մայրուղին։ Գյուղացիները իրենց ցանքատարածքները ոռոգելու համար ջուր են պահանջում։ Այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջրդի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայրուղու փակված հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել, հարյուրավոր մեքենաներ են կուտակվել։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել Շիրակ ՋՕ պատասխանատուները, վստահեցնում են՝ այսօր խնդիրը կկարգավորվի։ Մայրուղին դեռ փակ է, հողագործները պահանջում են հարցի վերջնական լուծում։ Ոստիկաններին դեռ չի հաջողվում համոզել բողոքի ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը։

Նյութի աղբյուր ՝ shantnews.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով