Ավտոմեքենայի անիվը պայթել է, «03»-ը բախվել քարերին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին․վարորդը եղել է սթափ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12։30-ի սահմաններում Գեղամավան գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Բադալյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Գագարին- ավտոճանապարհի 0.2 կմ-ին ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բադալյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 54-ամյա Հավերժ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Նույն դասակի ավագ տեսուչներ Հուսիկ Վարդանյանի և Վաղարշակ Գրիգորյանի օգնությամբ քաղաքացիների հետ ավտոմեքենան դարձի բերվեց և տրակտորով տեղափոխվեց անվտանգ վայր։ Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով