Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը

Հունիսի 6-ին, ժամը 16։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Հա­ղարծին-Գոշ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի․ Գ․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Հ․-ն (ծնված 1961 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարներն ուղևորին գետի ափից մոտ 9 մետր բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս բերել գետից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով