«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 25 մլրդ 465 մլն 300 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 13 տոկոսով պակասել է:
Այս թվերն ապացուցում են այն, որ Հայաստանում ավտոմեքենայի առեւտուրը, ինչպես ասում են, կանգնած է, ինչի հետեւանքով ծանր դրության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած քաղաքացիները։Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է առեւտրի շրջանառությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. աճը կազմել է 4.8 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը թեկուզ չնչին, բայց աճել է՝ կազմելով 0.8 տոկոս: Իսկ, ահա, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին ավելացել է 9.7 տոկոսով: