Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել» .«Հրապարակ»

 

«Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել», հունիսի 20-ի ընտրությունները նրանց դարձրել են «Սարոյան եղբայրներ»։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ով այն քիչ օլիգարխներից է, որ հեղափոխությունից հետո մնաց Սերժ Սարգսյանի կողքին, «Հայրենիք»-ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար է աշխատում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչդեռ նրա եղբայրը՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, մոլի քոչարյանական է եւ իր ղեկավարած համայնքի փողոցներն ու տները քոչարյանական պաստառներով է պատել։ Անգամ պետական կառույցների վրա է փակցրել։ Մեր լրագրողն այն նկատել է անգամ ջրօգտագործողների միության շենքի ճակատին։

Ի դեպ, Գրիգորյանների մյուս եղբայրը՝ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանն էլ ՀՅԴ-ի հետ սերտ կապեր ունի, բայց առավել չեզոք է պահում իրեն այս փուլում»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով