Աշոտ Փաշինյանին կարող է տալ  բոլոր գերիների դիմաց.Իշխան Սաղաթելյան

 

Մեր երկրում պտտվում է պարտության, ամոթի և խայտառակության ուրվականը, պարզվում է նաև, որ այդ ուրվականը մշտապես հարբած է, Մեր երկրում պտտվում է պարտության, ամոթի և խայտառակության ուրվականը, պարզվում է նաև, որ այդ ուրվականը մշտապես հարբած է, այսօր ընկել է Հայաստանի գյուղերը, կրկին ջղաձգվել է, կրկին զառանցում է: Այս մասին այսօր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Փաշինյանի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս մարդը մեր ժողովրդին շարունակում է վախեցնել պատերազմով, հաճախ զիջումներով և իր զիջումները հիմնավորում է նրանով, որ որպեսզի նոր պատերազմ չլինի, պետք է նոր տարածքներ տանք: Մենք ասել ենք՝ որքան զիջումներ տանք, այնքան դրանք ավելանալու են և սրա դեմը միայն կարող է առնել հզոր բանակը և այն մարդիկ, որոնք կարող են դիմագրավել մեր պետականությանը սպառնացող վտանգներին»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքում այն մարդիկ են, որոնք գիտեն, թե ինչ է պատերազմը և կորուստը իսկ այս իշխանության պարագայում նույն պատկերը չէ և վերջիններիս հեռացնել է պետք:

Սաղաթելյանն անդրադարձավ Փաշինյանի հայտարարած այն պատարստակամությանը, թե Աշոտ Փաշինյանին կարող է տալ  բոլոր գերիների դիմաց: «Այս մարդը շարունակում է իր կապիկությունները, տղա ես, քո տղուն հերություն արա ու երեխեքին մի խառնի քաղաքականության մեջ, մենք գիտենք, որ դու հանուն քո աթոռի քո կնոջն էլ, քո երեխեքին էլ, ժողովրդին էլ հանձնելու ես»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով