Արտակարգ դեպք Արարատի մարզում. 18-ամյա վարորդը 06-ով հայտնվել է ջրատարում. 18-ամյա 4 աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց.

 

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Բյուրավան գյուղի բնակիչ, 18-ամյա Խաչիկ Գասպարյանը Մրգավետ գյուղի դաշտամիջյան հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Բյուրավան գյուղի բնակիչներ, 18-ամյա Էլենա Ավետիսյանը, 18-ամյա Արմենուհի Սիմոնյանը, 18-ամյա Գոհար Միքայելյանը և 18-ամյա Գրետա Քիրիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Միսակ Սողոյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով