Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վարույթ է սկսել. նիստի օրը հայտնի է

 

Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել, գործով նոր զեկուցող դատավոր նշանակել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԴ-ից հայտնում են, որ գործի դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11.00-ին:

Համապատասխան որոշումները հրապարակված են Սահմանադրական դատարանի կայքի «Աշխատակարգային որոշումներ» բաժնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով