Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

«Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային»,- մասնավորապես ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով