Արցախյան հակամարտության հարցը փակված չէ. Արթուր Վանեցյան

Երկրի տարբեր հատվածներում մուրճով վազող հոգեկան խանգարում ունեցող անձը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է: Այդ մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ արցախյան հակամարտության հարցը փակված չէ:
«Արցախյան հարցի լուծումը պետք է տանք հիմնվելով հիմնական սկզբունքների վրա՝ուժի չկիրառում և ազգերի ինքնորոշման իրավունք»,-նշել է նա:
Վանեցյանի խոսքով, պետք է վերականգնվի փլուզված անվտանգային համակարգն ու դաշնակցային հարաբերությունները հիմնական դաշնակից ՌԴ-ի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով