Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում.«Հայաստանի Հանրապետություն»

«Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն աստիճանաբար վերադառնում է միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների քաղաքական օրակարգ: Առաջնային համարելով հիմնահարցի հիմնարար եւ երկարաժամկետ լուծումը՝ վերջիններս էապես կարեւորում են այդ ուղղությամբ քաղաքական բանակցությունների վերսկսումը: Հատկանշական է, որ այդ գործընթացում ակտիվություն են ցուցաբերում այնպիսի պետություններ, որոնք նախկինում ձգտել են չեզոքություն պահպանել եւ սահմանափակել են իրենց ներգրավվածությունը Արցախի շուրջ ընթացող քաղաքական բանակցություններում:
Այս առումով ուշագրավ է, որ խնդրին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, որը նախկինում մշտապես խուսափում էր որեւէ կարծիք արտահայտել հիմնահարցի վերաբերյալ: Մյուս կողմից էլ փաստ է, որ վերջինս Եվրոպայում Թուրքիայի ամենամերձավոր գործընկերն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով