Արցախի եւ Հայաստանի ջրապաշարներն ադրբեջանաթուրքական թիրախում.«Հայաստանի Հանրապետություն»

«Ջուրն աստիճանաբար վերածվում է աշխարհաքաղաքական զարգացումների գործոնի, բախումների եւ պատերազմների պատճառ դառնում: Արցախի ժողովրդի դեմ հրահրված ագրեսիայում ջրի գործոնը ծանրակշիռներից է եղել, ինչը փաստում են գործընթացները, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը օկուպացված տարածքներում: Աշխարհում եւ, մասնավորապես, տարածաշրջանում ջրային ռեսուրսների գործոնի մեծացումը մեզ համար հրամայական են դարձնում դրանց արդյունավետ կառավարման ռազմավարության մշակումը եւ կյանքի կոչումը: Այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ձեւավորվող 6-7 մլրդ խմ ջրի արդյունավետ օգտագործմանը: Այսօրվա դրությամբ Հայաստանը կարողանում է իր տարածքում պահել այդ ջրի ծավալի առավելագույնը 2 մլրդ խմ-ն, իսկ մնացածը հոսում է նույն Թուրքիա եւ Ադրբեջան: Այս ռազմավարական խնդրի լուծման առաջին քայլը ջրամբարների կառուցումն է, երկրորդը՝ ոռոգման համակարգի արդիականացումը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով