Արցախի անվտանգությունը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնահերթություն.Լուսինե Ժամհարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախի անվտանգությունը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնահերթություն
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Արցախում էր՝սա կարևոր ներքաղաքական և արտաքին քաղաքական մեսիջ է: Ներքաղաքական առումով՝ազգային գաղափարախոսություն և պետականամետ ծրագրեր ունեցող քաղաքական ուժը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը ՀՀ քաղաքացիներին մեսիջ է հղում, որ ի տարբերություն իմքայլականների և Նիկոլ Փաշինյանի՝Արցախն այս թիմի համար բեռ չէ, որից պետք է արագ ու ամեն գնով ձերբազատվել: Վանեցյանի համար՝Շուշին ադրբեջանական, դժգույն քաղաք չէ, այլ հայոց սրբավայր և հաղթանակների խորհրդանիշ:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական մեսիջին, ապա Ադրբեջանը ֆիքսել է, որ ՀՀ-ում իշխանության են գալիս ազգային ուժեր, ում հետ Իլհամ Ալիևը չի կարողանալու խոսել քմծիծաղով, սպառնալիքներով ու թելադրողի դերում: Վանեցյանն իր ողջ կյանքում ծառայել է հայրենիքին, պետությանը, ամրապնդել է անվտանգային միջավայրն ու նրա այցն Արցախ լավագույն ապացույցն է, որ հունիսից հետո, երբ «Պատիվ ունեմ» դաշինքը հաղթի ընտրություններում, այդ ուժի և նրա առաջնորդի ուշադրության կենտրոնում է լինելու Արցախի անվտանգության մակարդակի բարձրացումն ու հայոց բանակի հզորացման ծրագրերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով