Արայիկ Հարությունյանը կիսվել է երեք մասի. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Ընտրություններից առաջ, շատերի պես, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ է անում քայլեր, որպեսզի հնարավոր իշխանափոխությունից հետո իրեն ապահովագրի։ Պատմում են, որ նա 3 մասի է «կիսվել», ավելի ճիշտ՝ նրա շրջապատը երեք ճակատի է բաժանվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկին ուղղորդել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին աջակցելու, մյուսին՝ Սերժ Սարգսյանի եւ Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին, երրորդ ճակատում էլ աշխատում են Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության օգտին։ Այս թեւում հատկապես ակտիվ է ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը։

Քաշաթաղի նախկին ղեկավար Ռուսլան Խաչատրյանն էլ ընդդիմադիր թեւերից մեկի հետ կապն է համակարգում, թե որ մեկի՝ չհաջողվեց պարզել։ Իսկ թե ինչպես է դրսեւորվում ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը, ասացին՝ «տեղահանված արցախցիներին «խրախուսում» են, որ նրանք էլ իրենց բարեկամների ու ծանոթների մոտ ընդդիմության լոբբինգն անեն»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով