Արագ գուգլեցի և ահա շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ.Կարեն Վրթանեսյան

Արագ գուգլեցի և ահա շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ…Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրել  է  ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

ՀՀ ԱԳՆ հայտարարություն, ապրիլի 6. «Ըստ էության, ի պատասխան այս [այսինքն՝ գերիների, Վ.Կ.] հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ»։
Ապրիլի 24, «Ադրբեջանի դեսպանը Բայդենից պահանջում է հարկադրել հայերին՝ տրամադրել ականապատված տարածքների քարտեզները»։
Հունիսի 4. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները»։
Ակնհայտ է, չէ՞, որ առնվազն ապրիլից ադրբեջանցիները կապել են գերիների վերադարձի թեման ականապատ տարածքների քարտեզների հետ։
Պատահակա՞ն է արդյոք, որ հենց հայտնի դարձավ, որ ՔՊ վարկանիշը սկսել է զիջել «Հայաստան» դաշինքի ռեյթինգին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը մեծ հավանականությամբ անցնում է ԱԺ, Նիկոլը համաձայնվում է այդ քարտեզները տալ Ադրբեջանին և շտապ 15 գերի վերադարձնում։
Ես այսպիսի պատահականությունների չեմ հավատում։
Ես եզրակացնում եմ, որ դեռ ապրիլին կարող էին վերադարձնել, բայց ձգեցին մինչև նախընտրական վերջին օրերը, Նիկոլի ռեյթինգին «թթվածին տալու» համար։

https://24news.am/news/176145?fbclid=IwAR3T0SnZLKwA_-vNsHRZ7fpaNkqA4_F6DpDLs6fnKKW2ydEaafZBeCGP2Lw

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով