Արա այ թուրքի վաստակներ, դուք չեք հասկանու՞մ, որ ԳԵՐԻ բառի ետևում մարդ է կանգնած, մարդ.Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը  գրում է.

Իսկ հիմա լուրջ։
Էտ ո՞ր մի անասունի մտքով ա անցել, Հանրայինի եթերում վերջին մի քանի ամսվա ընթացքում ընդդիմադիր կուսակցություններ ներկայացնող հյուրերին տալ հետևյալ հարցը.
– Ինչպե՞ս եք դուք հետ բերելու գերիներին։
Տո ես էտ հարց գրողին էլ, տվողին էլ։
Այսինքն դուք պատկերացնում եք, որ լուրջ գործիչը պետք է ձեզ հանրայինորեն ասի, թե ինչ գործիքներ է կիրառելու՞։ Ու դա ասելով, նախապատրաստելու է թշնամուն և տալու է հնարավորություն իրագործել կանխարգելիչ քայլե՞ր։
Արա այ թուրքի վաստակներ, դուք չեք հասկանու՞մ, որ ԳԵՐԻ բառի ետևում մարդ է կանգնած, մարդ։ Թե՞ գերիներն էլ են ձեր համար այլևս սոսկ թիվ, ինչպես և պատերազմում զոհվածները։
Այսինք դուք, օրինակ, ֆուտբոլի հավաքականի մարզչին խաղից առաջ կանչում եք ու ասում դե պատմի ո՞նց ես կրելու։ Ինքն էլ ըստ ձեզ պետք է թղթի վրա նկարի իր թիմի պլանավորած բոլոր հարձակման ձևերը՞։
Լավ էլի, իրոք խնդրում եմ, մի սպանեք իմ մեջ ձեր գոնե 5 տոկոսանոց հայ լինելու հույսը, խնդրում եմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով