Անհայտ անձինք ՄԻՊ անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու

 

Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր:

Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի, առհասարակ: Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը:

Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով