«Անհայրենիք ողորմելիները 2». Ավետիք Իշխանյան

 

Քիչ առաջ անցնում էի Հանրապետության հրապարակով․․․և օ՛ զարմանք։ Մոնտաժված բեմահարթակ, հսկայական էկրան և տոնական երաժշտություն։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Եվ այս ամենը մի երկրի մայրաքաղաքում, որը խայտառակ պարտություն է կրել, այսօր էլ կորցնում է իր տարածքները,ուր մտած թշնամին ամրապնդվում է, գերևարում մեր զինվորներին։ Մի երկրում, որտեղ պարտությունից հետո, իշխանությունը գաղտնի է պահում զոհերի, անհայտ կորածների, գերիների թիվը։

Ա՛յ քեզ պետություն, ա՛յ քեզ իշխանություն։ Այս իշխանություն ներկայացնող ողորմելի պաշտոնակատարի համար վերը նկարագրած ողբերգությունը ոչինչ չի նշանակում։

Նրան միայն ու միայն մեկ բան է հետաքրքրում՝ շարունակել վայելել իշխանական, առանձնատնային կյանքը, շրջապատված անուղեղ, անհայրենիք, իրեն անվերապահ ենթարկվող ողորմելիներով։ Եվ այս ամենը հայրենիքի կորստի գնով․․․»,- գրել է նա:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով