Անհայրենիք Լենան այսօր վիրավորել է իմ գործընկեր Թագուհի Թովմասյանին.Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Անհայրենիք Լենան այսօր վիրավորել է իմ գործընկեր Թագուհի Թովմասյանին
Թագուհին իրավացիորեն պահանջել է, որ անհայրենիք Լենան ներողություն խնդրի վիրավորանքի համար, սակայն անհայրենիքը չի արել դա:
Լենան, ի պատասպան ներողություն խնդրելու պահանջին, պատասխանել է, թե Թագուհին պետք է ներողություն խնդրի, որ պատերազմից հետո լքել է իշխանական խմբակցությունը: Որպես հիմնավորում Լենան փորձել է մեղադրել գործընկերոջս, թե այլ ցուցակում տեղավորվելու համար է իբր լքել թուրքական խմբակցությունը:
Լենա, ստիպված եմ հրապրակային հայտնել, թե Թագուհի Թովմասյանը երբ և ինչու լքեց հայրենադավներիդ:
Թագուհին մեր 800 հազար հայրենակիցների նման ամեն բան արել է, որ դրական փոփոխություններ լինեն մեր Հայրենիքում: Թագուհին մեր 800 հազարից ավելի հայրենակիցների նման հավատացել է քո քաղաքական լիդերին ու բոլորի հետ միասին դարձել խաբված, դարձել է ձեր իշխանության զոհը:
Իսկ գիտե՞ս Թագուհին ինչու որոշեց լքել ձեր խմբակցությունը: Իհարկե գիտես, բայց ես կթվարկեմ այդ պատճառներից մի քանիսը, որ թարմացնես հիշողությունդ:
1. Թագուհին տեսավ, որ 44 օր հայ ազգին խաբելով գցեցիք թուրքի թակարդը, որ սպանեք: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք խաբում բոլորիս, որ Արցախի օդը փակ է, որ դուք մեր բանակը հասցրել եք մարտունակության երբևէ ամենաբարձր մակարդակի: Պատերազմից հետո, երբ ճշմարտությունը բացահայտվեց, Թագուհին էլ շատերի նման տեսավ, որ դուք թրքաբար խաբել եք: Որ ամեն բան արել եք 5000 հայ սպանելու համար:
2. Թագուին տեսավ, թե ինչպես եք թուրքի նման ձեր բոլոր մեղքերը գցում հայերի վրա (հայ բառի փոխարեն նախկին բառն ասելով): Ալիևի հետ նույն լեզվով եք խոսում:
3. Թագուհին տեսավ, թե ինչպես եք անարգում եռաբլուրը:
4. Թագուհին տեսավ, թե ինչպես եք ստորացնում զոհվածների հարազատներին:
5. Տեսավ, թե ինչպես եք անտեր թողել մեր հայրենակից գերիներին:
Շարունակե՞մ, Լենա:
Իսկ երեկ բոլորս տեսանք, թե ինչպես եք վարվում մեր հերոսների մարմինների հետ: Վարվում եք այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին վարվում նրանց սպանելուց հետո:
Լենա, քեզանից ավելի մեծ իդիոտկա երբևէ չի ծնվել…
Հ.Գ. Հունիսի 20-ին ներողություն խնդրելու ես, բայց ներող չի լինելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով