Ալիևի և Էրդողանի կամակատարը ինքը սուզվում է, չպետք է թույլ տանք, որ իր հետ անդունդը տանի նաև Հայաստանը.Շարմազանով

 

Գլուխը պատով կտա դեբոշներ կսարքի։ Երևանը և Հայաստանը պոլիգոն չեն, որ այստեղ քաղաքացիական բախումներ գնան. Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ընտրությունների օրը իշխանությունը պատրաստվում է «դեբոշներ» սարքել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շարմազանովը նշեց, որ յուրքանչյուրը պետք է թույլ չտա, որ Հայաստանը վերածվի պոլիգոնի։

«Ալիևի և Էրդողանի կամակատարը ինքը սուզվում է, չպետք է թույլ տանք, որ իր հետ անդունդը տանի նաև Հայաստանը։ Արդեն կիսով չափ տարել է։ Հայաստան փաստացի, որպես ինքնիշխան պետություն, գոյություն չունի»։

Շարմազանովը նշեց, որ պետք է քաղաքացիական դիրքոշում դրսևորել ու թույլ չտալ, որ որևէ անօրինական դեպք, բախում Հայաստանի ներսում լինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի ներքին անկայուն վիճակը ձեռնտու է երեք հոգու՝ Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին։ Հազար հոգով Սյունիք գնացող ես, գնա Սև լիճը, Սոթքը ազատագրի, գնա Շուռնուխից դրանց քշի»։

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ երեք տարվա մեջ և 44-օրվա պատերազմի ընթացքում մի թթու խոսք ավագ եղբոր Ալիևին չի հանդգնել ասել։

«Ինչ անուն դնենք մեկին, որին գնդակի նման տշում են և պոլի շորի նման ոտքերը մաքրում են Ադրբեջանի ղեկավարները և թթու խոսք չի ասում։ Նոյեմբերի 9-ին ղազի նման ստորագրում է կապիտուլյացիան, բայց գերիների վերադարձի ժամկետ չի դնում»։

Շարմազանովը կարծիքով՝ իշխանությունը երկար ժամանակ է չունի իշխանություն և չունի մեծամասնության վստահելիությունը, ինչպես նաև չունեն անգամ 60 տոկոսի կեսը։

«Աիևը սարսափում է, որ Հայաստանում իշխանության կարղ են գալ ազգային ուժերը»։

Անդրադառնալով ընտրություններում հավանական երկրորդ փուլին, Շարմազանովը նշեց, որ ազգային ընդդիմությունը առաջին իսկ փուլում 50 պլյուս մեկ ձայները կունենա։

«Ես երկրորդ փուլ չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ առաջին փուլում ազգային ուժերը և հայ ժողովուրդը հաջողության են հասնելու»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով