Ալիևը հրահանգներ է տալիս Նիկոլին.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ   Համբարյանը  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է.

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ հաղթեց Ադրբեջանի բռնապետի կողմից ծնկի բերված և նսեմացված Նիկոլն ու դրա թիմը, ինչպես և սպասվում էր, մեծ հրճվանք է առաջացրել Բաքվում, որտեղից բացահայտ հրահանգներ են արդեն տալիս Նիկոլին…
Մազութոտված սուլթանը հայտարարել է, որ «Հայաստանը չպետք է առհասարակ օգտագործի Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, Լեռնային Ղարաբաղ հասկացությունը… »
Ադրբեջանի բռնապետը նաև հայտնել է, որ Հայաստանը շատ արագ պետք է սկսի սահմանազատման աշխատանքներն Ադրբեջանի հետ…
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հաղթել է Հայաստանին, Ալիևը բացահայտ հրաման-հրահանգներ է տալիս դավաճան Նիկոլին՝ չկասկածելով, որ Հայաստանին և հայությանը նվաստացնող բոլոր հրահանգները կապիտուլյանտ Նիկոլը կկատարի…
Չզարմանաք, որ վաղվանից դավաճանն ու իրեն սպասարկողները դադարեն օգտագործել նաև «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը, որն ուղղակի հիստերիա է առաջացնում Բաքվում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով