Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. ինչ նշանակումներ կլինեն. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հունիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքների հաստատումից հետո, ըստ էության, կմեկնարկի Ազգային ժողովի ձեւավորման փուլը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանից հետո հայտնի կդառնա, թե իշխանական թեկնածուներից ովքեր կգան խորհրդարան, ովքեր պաշտոններ կստանան, իսկ ընդդիմադիր թեկնածուների դեպքում էլ՝ ովքեր կհրաժարվեն մանդատներից:

Արդեն դրանից հետո խորհրդարանի ձեւավորման աշխատանքներ կիրականացվեն հենց ներսում: Սահմանադրությամբ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմից: Այս դեպքում ընդդիմադիր փոխնախագահի աթոռը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, ավելի կոնկրետ՝ ԱԺ փոխնախագահ կլինի Իշխան Սաղաթելյանը:

Յ ՄԱզգային ժողովի փոխնախագահի, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի է ունենալու նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ: Մշտական հանձնաժողովները խորհրդարանական ուժերին տրվում է Դոնթի բանաձեւով: Այս պահին խորհրդարանում առկա է 11 հանձնաժողով. եթե փոփոխություն չլինի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 8 հանձնաժողով, «Հայաստան» դաշինքը՝ 2 հանձնաժող
ով, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 1 հանձնաժողով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին նիստի ժամանակ պետք է ընտրվոն նաեւ ԱԺ նախագահ եւ փոխնախագահներ, որոնք լինելու են արդեն իշխանական խմբակցությունից: Այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուն Ալեն Սիմոնյանն է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով