Ահազանգ. Սևանի հոգեբուժարանի պացիենտները՝ Նիկոլի հանրահավաքին․ yerkir.am

Վարչապետի աթոռը զբաղեցնող և սեփական դավաճան իշխանության գահավիժումն արձանագրող Փաշինյանը՝ զգալով, որ Երևանի Հանրապետության հրապարակում հունիսի 17-ին նախատեսված հանրահավաքին բռնի ուժով, սպառնալիքներով, վարչական ռեսուրսների կիրառման ու այլևայլ մեթոդներով չի կարողանալու ապահովել մարդաշատ տեսարան, դիմել է ամենապիղծ, նախադեպը չունեցող անմարդկային քայլի. նա ոտքի է հանել Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին և տասնյակ միկրոավտոբուսներով տեղափոխել Երևան:

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հոգեբուժարանի ղեկավար անձնակազմը հատուկ ցուցակագրման միջոցով հոգեբուժարանի հիվանդներին նստեցնում տասնյակ միկրոավտոբուսներ և տեղափոխում Երևան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Թե ինչպե՞ս են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և ամենատարբեր հիվանդություններով տառապող մարդկանց վերահսկելու բազմամարդ հանրահավաքի ընթացքում, որպեսզի, օրինակ, ոչ մեկը չկորչի, ոչ մեկին հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչպե՞ս են վերահսկելու հոգեկան խանգարումներով մարդկանց ներկայությունը հանրահավաքին, որտեղ կան նաև բազմաթիվ կանայք ու երեխաներ:

Սույնով հրավիրում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս փաստի վրա, քանի որ Նիկոլի այս արարքը ոչ միայն ծայրաստիճան անբարոյականություն է, այլև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների կոպտագույն խախտում:

Սույն հակաբարոյական և հակաիրավական քայլը հավասարազոր է ծանրագույն հանցագործության: Նշված արարքը կարող է և՛ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, և՛ հանրահավաքին մասնակիցների համար ունենալ ճակատագրական նշանակություն: Եվ այս ամենի համար պետք է խստագույնս պատժվի և՛ Փաշինյանը՝ որպես սույն հանցագործության գլխավոր կազմակերպիչ, և՛ ՀՀ առողջապահության նախարարը՝ որպես իր նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատության պացիենտների խոցելի կարգավիճակը սեփական իշխանության քմահաճույքներին ծառայեցրած շարքային կոռուպցիոներ, և՛, իհարկե, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարությունը՝ որպես ապօրինի հրահանգ կատարած սովորական հանցակից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով