ԱԳՆ-ն ամբողջությամբ դուրս է վերահսկողությունից. «Հրապարակ»

 

«Արտաքին գործերի նախարարությունն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից եւ միասնական է իր դիրքորոշման մեջ։ Օրերս գերատեսչության անունից կոշտ հայտարարություն են պատրաստել՝ մոտավորապես նախկին նախարար Արա Այվազյանի հրաժեշտի ելույթի ոգով, որ պետությունը ծանրագույն վիճակում է, պետականության կորստի վտանգ կա, եւ այս պարագայում չի կարելի ոչ մի նոր փաստաթուղթ ստորագրել։ Անգամ տեքստն են պատրաստել, որը կոչ է լինելու՝ ուղղված վարչապետի ԺՊ-ին, եւ երեքշաբթի երեկոյան պետք է այն հրապարակեին, ու այդ օրն էլ միաժամանակ 3 փոխնախարար հրաժարականի դիմումներ ներկայացրին, սակայն անհայտ պատճառներով գործընթացը կասեցվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, արտաքին ոլորտի պատասխանատուները չեն ցանկացել նոր ցնցումներ առաջացնել երկրում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մատ է թափ տվել եւ խելոքանալու հրահանգ տվել ԱԳՆ աշխատակիցներին։ Երեկ լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ վերջին փոխնախարարը՝ Արմեն Ղեւոնդյանը, որն ԱԳ նախարարի պարտականություններն է այժմ կատարում։ Սակայն նրա դիմումը արձակուրդում գտնվող վարչապետի պարտականությունները կատարող Ավինյանը չի ստորագրել, քանի որ նախարարությունը չի կարող մնալ առանց ղեկավարի։

Բայց մեր աղբյուրներն ասում են, որ Ղեւոնդյանը, որն ԱԱԾ-ից է եկել ԱԳ համակարգ, «խաղերի» մեջ է իշխանությունների հետ, եւ ազատման դիմումն էլ ձեւական է գրվել, որպեսզի աշխատակազմում չասեն՝ դավաճան է, սակայն նրա հետ համաձայնեցված է դիմումը չմակագրելը, եւ գուցե հենց ինքն էլ կասեցրել է հայտարարության տարածումը»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով