Ադրբեջանի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում,իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը անորոշ խոստումներ է տալիս կամ պարզապես լուռ զիջում.Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար»: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը.

«Ադրբեջանը հիմա էլ նմանատիպ խնդիրներ լուծող ստորաբաժանումներ ունի, որոնց մասին մինչև պատերազմն էլ որոշակի պարբերությամբ տեսնանյութեր էր հրապարակվում ու դեռ պարզ չի, թե նոր ստեղծվող ստորաբաժանումը ինչ նոր խնդիրներ պետք է լուծի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնող Ադրբեջանն ակտիվ գործընթացների մեջ է ինչպես տարբեր բնույթի սպառազինության գնումների, այնպես էլ՝ զինված ուժերում իրականացվող փոփոխությունների հարցում:

Իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը երկրի անվտանգության ապահովման գործում՝ անորոշ խոստումներ տալիս կամ պարզապես լուռ զիջում»,-գրել է Աբրահամյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով