Ադրբեջանցին քեզ ուղղակի ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում, ասում է՝ դու ո՞վ ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, ես հաղթել եմ, և ազգանուններ է ասում.Սերժ Սարգսյան

 

Ես երդվում եմ՝ եթե լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի: Այս մասին Ջերմուկում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պատերազմն ինձ համար ամենաատելի բանն է կյանքում, երբեք չեմ ցանկացել, որ որևէ տեղ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողություններ լինեն, բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում: Այսօր 6-ը վերցրին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝ 36-ը, հետո ի՞նչ է լինելու: Եթե ինքն ունենար արժանապատվություն, պետք է ինքնասպան լիներ

Ես երդվում եմ՝ եթե լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի: Ու՞մ է պետք այդպիսի կյանքը, 5000 հոգու մահը խղճիդ, էլ կորոնավիրուսի 5000-ը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ուղղակի ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում, ասում է՝ դու ո՞վ ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, ես հաղթել եմ, և ազգանուններ է ասում»,- ասել է Սարգսյանը:

Տեսանյութ`https://fb.watch/5YSN75cp3O/

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով