6 ամսում տպագրվել է 238.912 անձը հաստատող փաստաթուղթ. կրկնաքվեարկության վարկած.Արա Զոհրաբյան

ՀՀ ոստիկանությունից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը տպագրվել են թվով 238.912 անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրեր, նույնականացման քարտեր): Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը.

«ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹՎԵՐ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ ոստիկանությունից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը տպագրվել են թվով 238.912 անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրեր, նույնականացման քարտեր):

Նախորդ տարվա մեկ կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթղթեր է տպագրվել:

‼ Կրկնաքվեարկության վարկած ‼

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տպագրվում է Հայաստանից երկար ժամանակ բացակայող X-ի տվյալներով Y-ի լուսանկարով անձնագիր:

Y-ն ընտրում է X-ի փոխարեն, իսկ համապատասխան սարքը կտրոնն առանց լուսանկարի է տպագրում՝ հետքերը կոծկելու համար (Տես օրինակ՝ կից տեսանյութը): Մատնահետքերի մասը շրջանցվում է հատուկ ծրագրով:

Կրկնաքվեարկությունները բացահայտելու համար կարելի է ստուգել, թե ընտրությանը մասնակցած 1.282.411 քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է հատել (մեկնել) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և երբ է վերադարձել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով