4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի .«Հայաստանի Հանրապետություն»

«ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 2021 թ. մայիսի 1-ի դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների թիվը 35935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4549.3 հազար դրամ։ Ընդ որում, գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89 տոկոսն ունեն 1 դրամից մինչեւ 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1.800.0 հազար դրամ։
2021 թ. մայիսին կառավարությունը 2017 թ. հոկտեմբերի 5-ի որոշման մեջ փոփոխություն կատարեց, որը վերաբերում էր մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը ունեցած հարկ վճարողների գերավճարները եւ դրանցից տարբերվող գումարները վերադարձնելու պարզեցված ընթացակարգ սահմանելուն։ «ՀՀ»-ն երեկ հարց ուղղեց ՊԵԿ-ին ընդունված փոփոխության արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված եւ 2018 թ․ հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի վերադարձման մասին՝ ինչքա՞ն գերավճար է վերադարձվել կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին…»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով