«29 սպարտացիներ՝ ՀՀ խորհրդարանում…».Միհրդատ Մադաթյան

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում, բացի բողկի աճելիությունից, մի քանի աննախադեպ բաներ են տեղի ունեցել՝ աննախադեպ Հայրենիքը հանձնվել է ադրբեջանցուն, աննախադեպ քանակի զոհեր ենք ունեցել և սերունդ է ոչնչացել, աննախադեպ քանակի վիրավորներ ունենք և խեղված ճակատագրեր, աննախադեպ քանակի գերիներ ունենք ովքեր աննախադեպ դատվում են Բաքվում որպես հանցագործներ, աննախադեպ արժեզրկվեցին մեր հերոսները և Ձորի Միրոն դարձավ բացասական կերպար… Մի խոսքով չթվեմ։ Այս պահին մի նոր աննախադեպ իրադարձություն ունենք՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԵՐՊՈՎ ԿԵՂԾՎԵՑԻՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ… 200 000 քվեի կեղծիք, մի իշխանության կողմից, ով տասնամյակներ շարունակ պայքարում էր «արդար ընտրությունների» համար, մեղադրում էր բոլորին, որ ընտրություններ են կեղծվել… պետական ռեսուրս է չարաշահվել… Եվ խոստանում էր նման դեպքում կտրել իր թաթիկները։ Ատելության խոսք սերմանողն ու դրա մոնոպոլ հեղինակը՝ ՀՀ-ում, աննախադեպ օգտագործեց պետական ռեսուրսը, թքած ունենալով ՀՀ բոլոր օրենքների և սահմանադրության վրա…

 

Ինչևիցե, սրանով զբաղվում են իրավաբանները և հուսամ, որ Սահմանադարական Դատարանը և միջազգային ատյանները անտարբեր չեն մնա… Սակայն այսօր, նախնական տվյալներով, հաջորդ Խորհրդարանը կունենա՝ 3 խմբակցություն, 107 պատգամավոր, որից՝ «չագուչների կուսակցությունը», նախնական տվյալներով, կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։ Իհարկե ես մեծ հույս ունեմ, որ ՍԴ-ն կտա իր արդար եզրակացությունը սակայն ենթադրենք թե այս հարաբերակցությունը մնում է։ Ո՞վ պետք է գնա Ազգային Ժողով։ Ինչպիսի՞ն պետք է լինի հաջորդ Խորհրդարանը։

 

 

Այո, պայքարը դեռ չի վերջացել։ Պայքարը շարունակվում է և այժմ, արտախորհրդարանական ընդդիմությունը վերցրեց մի նոր ու շատ կարևոր ՖՈՐԴՊՈՍՏ, որը կարող է լուծել այս պայքարի ավարտը։ Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով մենք ունենք 29 խրամատ, որը միտում ունի ավելանալու, բայց ոչ պակասելու։

 

Նախ փորձեմ կարծիք հայտնել մի թեզի շուրջ, որը լայնորեն շրջանառվում է հանրության մեջ՝ «Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ խորհրդարան, թե ոչ»։ Իմ համոզված կարծիքը այն է, որ դա անթույլատրելի է։ Ոչ թե այն բաների համար, որ հիմա գրում են շատ մեկնաբաններ, ես համոզվա՛ծ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը ԱԺ-ում կապահովի 71 լցված փամփերսից բուրող սուր գարշահոտություն… Ռոբերտ Քոչարյանը չի կարող ոչ մի պայմանում հավասարեցվել Արփի Դավոյանի կամ Հովիկ Աղազարյանի հետ։ Ասեմ ավելին, «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի ցուցակում եղած և ոչ մի պատգամավորի թեկնածուի չի կարելի հավասարեցնել 71 «չագուչ-ուսապարկերից» և ոչ մեկի հետ։ Սակայն պայքարը շարունակվում է…

Ես համոզված եմ, որ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքը, այս պահին պետք է գիտակցի պահի լուրջ պատասխանատվությունը, և վերաբերվի ԱԺ պատգամավորների ընտրությանը որոշակի բծախնդրությամբ։ ԱԺ պետք է գնան մարդիկ, ովքեր լոյալ են իրենց թիմին և գաղափարներին, թիմի և պայքարի գաղափարները դասում են իրենց անձից վեր, ունակ են արտահայտել իրենց կարծիքն ու դիրքորոշումը ՀՀ բարձրագույն ամբիոնից նույն կերպով, ինչպես արտահայտել են մինչ ընտրությունները՝ արտախորհրդարանական պայքարի ժամանակ, ունեն խիստ զինվորական կարգապահություն, անցել են այս 3 տարվա փորձություններով և չեն կոտրվել, երբևիցե և որևե կերպ նախկինում առնչություն չեն ունեցել որևե իշխանության հետ, ունեն ամբասիր կենսագրություն և վայելում են ժողովրդի լայն զանգվածների համակրանքը։ Բացի այս ամենի, կարևոր եմ համարում, որ պատգամավորական անձեռնմխելիությունը նրանց համար կարևոր գործոն չհանդիսանա, և նրանցից յուրաքանչյուրը պատրաստ լինի վճռական ու խրոխտ պայքարի։ Մի խոսքով ակնկալում եմ, որ հաջորդ խորհրդարանում մենք կունենանք 29 ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐ, ում ԱԺ-ում գտնվելը կլինի իմաստալի և արդյունավետ։

Սա իհարկե իմ ԱՆՁՆԱԿԱՆ կարծիքն է, անկախ նրանից, որ ինքս հանդիսանում եմ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի անդամ, և ես համոզված եմ, որ այս պահին մեր առաջնորդը, ով տիրապետում է մարտի բոլոր կանոններին, իմաստուն որոշում կկայացնի, ինչն էլ կբերի արագ և շուտափույթ հաղթանակի։ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ։
#ՀԱՅԱՍՏԱՆ_դաշինք
#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
36 ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐ՝ ՀՀ ԽՈՐՀԴՐԴԱՐԱՆՈւՄ…

Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում, բացի բողկի աճելիությունից, մի քանի աննախադեպ բաներ են տեղի ունեցել՝ աննախադեպ Հայրենիքը հանձնվել է ադրբեջանցուն, աննախադեպ քանակի զոհեր ենք ունեցել և սերունդ է ոչնչացել, աննախադեպ քանակի վիրավորներ ունենք և խեղված ճակատագրեր, աննախադեպ քանակի գերիներ ունենք ովքեր աննախադեպ դատվում են Բաքվում որպես հանցագործներ, աննախադեպ արժեզրկվեցին մեր հերոսները և Ձորի Միրոն դարձավ բացասական կերպար… Մի խոսքով չթվեմ։ Այս պահին մի նոր աննախադեպ իրադարձություն ունենք՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԵՐՊՈՎ ԿԵՂԾՎԵՑԻՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ… 200 000 քվեի կեղծիք, մի իշխանության կողմից, ով տասնամյակներ շարունակ պայքարում էր «արդար ընտրությունների» համար, մեղադրում էր բոլորին, որ ընտրություններ են կեղծվել… պետական ռեսուրս է չարաշահվել… Եվ խոստանում էր նման դեպքում կտրել իր թաթիկները։ Ատելության խոսք սերմանողն ու դրա մոնոպոլ հեղինակը՝ ՀՀ-ում, աննախադեպ օգտագործեց պետական ռեսուրսը, թքած ունենալով ՀՀ բոլոր օրենքների և սահմանադրության վրա…

 

Ինչևիցե, սրանով զբաղվում են իրավաբանները և հուսամ, որ Սահմանադարական Դատարանը և միջազգային ատյանները անտարբեր չեն մնա… Սակայն այսօր, նախնական տվյալներով, հաջորդ Խորհրդարանը կունենա՝ 3 խմբակցություն, 107 պատգամավոր, որից՝ «չագուչների կուսակցությունը», նախնական տվյալներով, կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։ Իհարկե ես մեծ հույս ունեմ, որ ՍԴ-ն կտա իր արդար եզրակացությունը սակայն ենթադրենք թե այս հարաբերակցությունը մնում է։ Ո՞վ պետք է գնա Ազգային Ժողով։ Ինչպիսի՞ն պետք է լինի հաջորդ Խորհրդարանը։

 

Այո, պայքարը դեռ չի վերջացել։ Պայքարը շարունակվում է և այժմ, արտախորհրդարանական ընդդիմությունը վերցրեց մի նոր ու շատ կարևոր ՖՈՐԴՊՈՍՏ, որը կարող է լուծել այս պայքարի ավարտը։ Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով 36 խրամատ, որը միտում ունի ավելանալու, բայց ոչ պակասելու։

 

Նախ փորձեմ կարծիք հայտնել մի թեզի շուրջ, որը լայնորեն շրջանառվում է հանրության մեջ՝ «Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ խորհրդարան, թե ոչ»։ Իմ համոզված կարծիքը այն է, որ դա անթույլատրելի է։ Ոչ թե այն բաների համար, որ հիմա գրում են շատ մեկնաբաններ, ես համոզվա՛ծ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը ԱԺ-ում կապահովի 71 լցված փամփերսից բուրող սուր գարշահոտություն… Ռոբերտ Քոչարյանը չի կարող ոչ մի պայմանում հավասարեցվել Արփի Դավոյանի կամ Հովիկ Աղազարյանի հետ։ Ասեմ ավելին, «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի ցուցակում եղած և ոչ մի պատգամավորի թեկնածուի չի կարելի հավասարեցնել 71 «չագուչ-ուսապարկերից» և ոչ մեկի հետ։ Սակայն պայքարը շարունակվում է…
Նախ փորձեմ կարծիք հայտնել մի թեզի շուրջ, որը լայնորեն շրջանառվում է հանրության մեջ՝ «Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ խորհրդարան, թե ոչ»։ Իմ համոզված կարծիքը այն է, որ դա անթույլատրելի է։ Ոչ թե այն բաների համար, որ հիմա գրում են շատ մեկնաբաններ, ես համոզվա՛ծ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը ԱԺ-ում կապահովի 71 լցված փամփերսից բուրող սուր գարշահոտություն… Ռոբերտ Քոչարյանը չի կարող ոչ մի պայմանում հավասարեցվել Արփի Դավոյանի կամ Հովիկ Աղազարյանի հետ։ Ասեմ ավելին, «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի ցուցակում եղած և ոչ մի պատգամավորի թեկնածուի չի կարելի հավասարեցնել 71 «չագուչ-ուսապարկերից» և ոչ մեկի հետ։ Սակայն պայքարը շարունակվում է…
Ես համոզված եմ, որ և՛ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքը, և՛ «ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ» դաշինքը այս պահին պետք է գիտակցեն պահի լուրջ պատասխանատվությունը, և վերաբերվեն ԱԺ պատգամավորների ընտրությանը որոշակի բծախնդրությամբ։ ԱԺ պետք է գնան մարդիկ, ովքեր լոյալ են իրենց թիմին և գաղափարներին, թիմի և պայքարի գաղափարները դասում են իրենց անձից վեր, ունակ են արտահայտել իրենց կարծիքն ու դիրքորոշումը ՀՀ բարձրագույն ամբիոնից նույն կերպով, ինչպես արտահայտել են մինչ ընտրությունները՝ արտախորհրդարանական պայքարի ժամանակ, ունեն խիստ զինվորական կարգապահություն, անցել են այս 3 տարվա փորձություններով և չեն կոտրվել, երբևիցե և որևե կերպ նախկինում առնչություն չեն ունեցել որևե իշխանության հետ, ունեն ամբասիր կենսագրություն և վայելում են ժողովրդի լայն զանգվածների համակրանքը։ Բացի այս ամենի, կարևոր եմ համարում, որ պատգամավորական անձեռնմխելիությունը նրանց համար կարևոր գործոն չհանդիսանա, և նրանցից յուրաքանչյուրը պատրաստ լինի վճռական ու խրոխտ պայքարի։ Մարդիկ, ովքեր կկարողանան այժմ արդեն ՔՊ-ի կողմից ակտիվ շահարկվող՝ դաշինքների միջև պառակտման թեզը կասեցնել և միասնական պայքար ձևավորել։ Մի խոսքով ակնկալում եմ, որ հաջորդ խորհրդարանում մենք կունենանք 36 ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐ, ում ԱԺ-ում գտնվելը կլինի իմաստալի և արդյունավետ։
Սա իհարկե իմ ԱՆՁՆԱԿԱՆ կարծիքն է, անկախ նրանից, որ ինքս հանդիսանում եմ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի անդամ, և ես համոզված եմ, որ այս պահին մեր առաջնորդը, ով տիրապեում է մարտի բոլոր կանոններին, իմաստուն որոշում կկայացնի, ինչն էլ կբերի արագ և շուտափույթ հաղթանակի։ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով