Մարդը, ով հաշվարկելու հնարավորություն ունի մտածել երկու քայլ առաջ, հասկանում է, որ Նիկոլի հետ չի կարելի աշխատել.Վանեցյան

«Նիկոլ Փաշինյանը, որը ցավոք, մինչև հիմա զբաղեցնում է վարչապետի աթոռը, նա մշտապես խաբում է, ստելը նրա կրեդոն է, բացի խաբելուց ոչինչ չի կարող անել ։ Նրա ստի պատճառով մենք մշտապես վատ հետևանքներ ենք ունեցել»,- այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ Վլադիմիր Սոլովյովի hետ հարցազրույցում։

Սոլովյովը հիշեցրեց, որ Վանեցյանը ղեկավարել է ԱԱԾ-ն, սակայն պաշտոնից հրաժարվել, ապա գեներալ-մայորին մեղադրել են Շուշին հանձնելու մեջ, բայց մեղադրանք չի առաջադրվել։ Վանեցյանը հիշեցրել է, որ պաշտոնի նշանակել է 2018-ի հեղափոխությունից հետո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին և նա փողոցից եկավ իշխանության։ Պոպուլիզմի մեծ չափաբաժին կար, որը իմ կարծիքով, այդ ժամանակ հնարավոր էր ճիշտ տեղ ուղղել, և մարդկանց հույսը, որ Հայաստանի համար ամեն ինչ լավ կլինի, դրանից օգտվել ու այնպես անել, որ Հայաստանը ծաղկի»։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ Փաշինյանը Վանեցյանին ազատեց պաշտոնից, Վանեցյանը նշեց, որ իրեն չեն ազատել, ինքն է հեռացել։ Արթուր Վանեցյանը նշեց, որ ընդունել էր պաշտոնի առաջարկը ու հասկացաել, որ այդ գործընթացում կարևոր դերակատարում ունի։ պարզապես պատասխանատվություն վերցրեց ու առաջ գնաց։ Աշխատանքը ԱԱԾ-ում Վանեցյանը էֆեկտիվ որակեց։

«Նա եկավ իշխանության և ասաց, որ կոռուպցիայի դեմ պետք է աշխատել։ Ես հեռացա, որովհետև հասկացա, որ պոպուլիզմը էվոլուցիա ապրեց և վերանվանվեց Նիկոլիզմի, որը շատ վախենալու բան է. այն Հայաստանը և Արցախը բերեց այս իրավիճակին։ Մարդը, ով հաշվարկելու հնարավորություն ունի մտածել երկու քայլ առաջ, հասկանում է, որ Նիկոլի հետ չի կարելի աշխատել։ Ես, երբ հեռանում էի, հայտարարություն արեցի, որ այդ մարդը մեր ժողովրդին տանում է կործանման, ինձ չլսեցին, պոպուլիզմի երկրորդ չափաբաժինը եկավ ու նաև սկեց ինձ մեղադրել, որ ես Ռուսատանի լրտես եմ, մարդ եմ, ով կապվածէ ՀՀ նախկին իշխանությունների հետ։ Արդյունքում ես չկարողացա մարդկանց հասկացնել ՝ինչէ մեզ սպասվում»,- ասաց Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով