Monthly Archives: Հունիսի 2021

Հրդեհ Մուշավան թաղամասում

  Հունիսի 30-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում տուն է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակա խոտածածկ տարածքում։… Կարդալ ավելին »

Երեք տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը.Էդուարդ Շարմազանով

Այս պատմությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար… Երեք տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։  Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը: «Նեոբոլշեւիզմի կանոնների համաձայն սկսվեց «պայքար կոռուպցիայի ու թալանի» դեմ,բայց նոր իշխանությունների առաջ «կզած» նախկին որոշ պաշտոնյաներ ու գործարարներ դարձան կամ արդար սեփականատերեր ,կամ էլ՝ «պրոֆեսիոնալներ»։ Հաջորդ քայլը՝Եկեղեցու եւ… Կարդալ ավելին »

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին

  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Արմեն Չարչյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021  թվականի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին։ Դատավոր Լուսինե Աբգարյան»,- գրել է նա։  … Կարդալ ավելին »

Ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին քարոզչության միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում․ Արցախի ԱԱԾ

  Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, հարկ է համարում իրազեկել, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։ Այս մասին… Կարդալ ավելին »

ՀՀ-ում 3 քաղաքացու մոտ «սիբիրյան խոց» է հաստատվել

  Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից… Կարդալ ավելին »

Գործնական պարապմունք.ՊՆ

Հունիսի 30-ին 1-ին զորամիավորման հրաձգարաններից մեկում վարչական անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, որի ընթացքում, նաև կրակային դիրքերի փոփոխումով, ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերից կրակի վարման հմտությունները։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության հետ կապված հարցեր

2021թ. հունիսի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Ա. Գրիշչուկին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

Այրվել է մոտ 250 հակ անասնակեր

  Հունիսի 30-ին, ժամը 14։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում գտնվող տներից մեկը այրվում է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան բակում այրվում է անասնակեր․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության… Կարդալ ավելին »

Հայաստան դաշինքի անդամների դեմ ճնշումները շարունակվում են. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը  ֆեյսուքյան  իր էջում գրել է. «Հայաստան դաշինքի անդամների դեմ ճնշումները շարունակվում են Այս անգամ թիրախավորել են դաշինքի անդամ, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանին։ 6-րդ վարչության աշխատակիցներն առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, համայնքապետարանի կողմից աճուրդով օտարված հողամասերին։ Հասկանալով, որ աշխատակիցները ներկայացնում են… Կարդալ ավելին »

Կողային հայելիներ գողանալուց հետո ոստիկանության ծառայողները բռնել էին

  Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքում բնակվող մի տղամարդ մեքենայի կողային հայելիներ է գողացել։ Նրանք Մալաթիայի քրեական հետախույզների հետ Երևանի Միրաքյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։ Նոր Նորքի 7-րդ զանգվածում բնակվող 33-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն տվեց, որ գողացել էր Օհանովի փողոցի 18 շենքի բակում կայանված… Կարդալ ավելին »