Ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները միջոցառումները փակ են անում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մշտապես թափանցիկության եւ ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները որոշել են այսօր կայանալիք առաջին հանրապետության եւ Բաշ Ապարանի հերոսամարտերին նվիրված միջոցառումներն անցկացնել փակ ձեւաչափով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ հենց այդ նպատակով այսօր 8։00-ից մինչ 11։00-ն փակ են լինելու դեպի Սարդարապատ տանող ճանապարհները. անգամ չի նախատեսվում լրագրողների մուտքը։ Սակայն նկատենք՝ անգամ նախկինների ժամանակ լրագրողների մուտքը երբեք փակ չի եղել, անգամ հասարակ քաղաքացիները հաճախ կարողանում էին գալ եւ կանգնել պաշտոնյաների կողքին։

Իսկ հիմա Փաշինյանի իշխանությունը, որ, իբր, ժողովրդականություն է վայելում, փակ է պահում միջոցառումը անգամ լրագրողների համար»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով