ԵԽ ծրագիր՝ բուհերի և ուսանողական ասոցիացիաների համար.ԿԳՄՍ

Եվրոպայի խորհրդի կրթության դեպարտամենտն ընդունում է դիմումներ «Ակադեմիական ամբողջականության խթանման լավագույն գործնական ծրագրի» (Best Practice Programme in Promoting Academic Integrity) մասնակցության համար:

Ծրագրին կարող են դիմել պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ուսանողական ասոցիացիաները: Դիմելու վերջնաժամկետը 2021 թվականի օգոստոսի 20-ն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախընտրություն է տրվելու այն ծրագրերին, որոնք անդրադարձել են COVID-19 համավարակով պայմանավորված առողջապահական ճգնաժամի պայմաններում ակադեմիական ամբողջականությանն ուղղված լուծումներին:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել https://www.coe.int/en/web/education/-/call-for-best-practices-in-promoting-academic-integrity-during-covid-19 հղմամբ, ինչպես նաև՝ կից նյութերից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով