«Եթե որեւէ մեկը կփորձի քայլեր անել մեր պետության եւ ժողովրդի դեմ հավատացեք կարժանանա շատ խիստ գնահատականի ու արձագանքի».Վանեցյան

 

Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք եւ եթե որեւէ մեկը կփորձի քայլեր անել մեր պետության եւ ժողովրդի դեմ հավատացեք կարժանանա շատ խիստ գնահատականի ու արձագանքի,-նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ա.Վանեցյանն արձանագրել է, որ իր ներկայությունը խորհրդի կազմում ամենեւին էլ չի ազդելու միության աշխատանքների վրա՝ վերահաստատելով, որ այն լինելու է ապաքաղաքական կառույց։

«Բոլորդ շատ լավ գիտեք, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, ըստ էության քաղաքական գործընթացների կենտրոնում եմ։ Բայց հավաստիացնում եմ, որ այս կազմակերպությունը չի գործելու որեւէ քաղաքական ուժի, այդ թվում ինձ աջակցելու կամ իմ գաղափարները տարածելու համար, այլ գործելու ենք բացառապես մեր երկրի անվտանգության շահերից ելնելով»,- հայտարարել է Ա.Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա փոխանցմամբ՝  այսօր այն օրը չէ, որ որևէ մեկը կանգնի հայելու առջև և ասի՝ ես իմն արդեն արել եմ, հիմա մյուսների հերթն է:

«Չկան մյուսներ, կա արյունաքամ լինող հայրենիք, կանք մենք բոլորս, բոլորս պարտավոր ենք մեր եղած հնարավորությունները, գիտելիքները, կարողությունները դնել մեր հայրենիքի անվտանգային համակարգի վերականգնման համար»,- ասաց Ա. Վանեցյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով