Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի և «17»-ի առաջարկն ու հեռանար, հնարավոր կլիներ գոնե մեկ տարի բոլոր «ստորագրումները» հետաձգել՝ ասելով, թե ժամանակավոր կառավարությունն իրավասու չէ. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» կայքի համակարգող  Կարեն Վրթանեսյանը գրել է.

Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի ու «17»-ի ցիվիլ առաջարկը և դեռ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին սիքտիր լիներ, դա հնարավորություն կտար Հայաստանին գոնե մեկ տարի բոլոր հետագա «ստորագրումները» հետաձգել, ասելով թե «ժամանակավոր՝ ճգնաժամային, կառավարություն է, իրավասու չէ ժողովրդի անունից ինչ-որ միջազգային փաստաթղթեր ստորագրելու, երբ որ ընտրությունները կայանան, ժողովրդն իշխանություններին ընտրի և դրանով բանակցելու լիազորի, կխոսենք»։
Մանրուք է, իհարկե, բայց այսպիսի մանրուքներով այնքա՜ն բան հիմա լրիվ այլ կերպ կլիներ։
Հ.Գ. Ի դեպ, մտածե՞լ եք, թե այս այս ծանր, ճգնաժամային իրավիճակում, երբ դրսից հարյուր միլիոններով պարտք են վերցնում, որ կարողանան թոշակ ու աշխատավարձ տալ, նախընտրական արշավների ու միկրոսկոպիկ կուսակցություններ թխելու վրա ինչքան փող է մսխվում այս օրերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով