Երևանում Մալաթիայի գյուղմթերքների շուկայից 2 հոգի դանակի բազմաթիվ հարվածներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գուղմթերքների շուկայի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի կնոջ և մի տղամարդու:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ դանակի մի քանի հարվածներ են ստացել և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Վիրավորներն են՝ 58-ամյա Գյուլգյազ Հովսեփյանը և 44-ամյա Արմեն Գևորգյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով