Երևանում BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին և բախվել ծառին. վարորդդը հոսպիտալացվել է

Այսօր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում դեռևս ինքնությունը չպարզված անձը BMW մակնիշի 27 MO 027 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին:Այս  մասին   տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը 2 երիտասարդ տղաների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և այդ երիտասարդները  իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել 2 երիտասարդներ, որոնք էլ իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վարորդը օտարերկրյա քաղաքացի, 26-ամյա Մոնիկա Կ.-ն է, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով