Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota-ն․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Գրիգոր Քոսակյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։ Toyota-ի վարորդը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։Այս  մասին  հայտնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարույան փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են և փակել Toyota Camry-ի գազաբալոնի փականը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով