Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի գործադրմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.986.000 դրամ գումար․ ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով  արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019 թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը ներառյալ՝ դրանց գործադրմամբ, Երևան քաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բանկոմատներից նույնականացման համարներով իրական պլաստիկ քարտերին կից բանկային հաշվեհամարներից պարբերաբար համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.986.000 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով