Երեք եղբայրներին տեղավորած և օգուտներ քաղած Արա Աբրահամյանը հիմա էլ ուզում է փրկել երկիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական հյուրախաղերով» Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը շարունակում է քարոզարշավը: Հետաքրքիր է, բայց նրան անգամ Հանրային հեռուստաընկերություն էր հրավիրել իշխանությունը՝ լսելու, թե ինչպես են ԱՄՆ կոնգրեսականները իր հետ փակ զրույցներում նկարագրել կորոնավարակի պայմաններում առաջացած ամերիկյան դժվարությունների մասին:

Իսկ ո՞վ է Արա Աբրահամյանը. մարդ, որ նախկին բոլոր իշխանությունների ժամանակ փորձել է դիրքավորվել հարմարավետ, որ մաքսիմալ օգուտ քաղի: Ապրել է ապահով Ռուսաստանի Դաշնությունում, բայց Հայաստանում իր հարազատ 3 եղբայրներին տեղավորել էր իշխող կոալիցիայի անդամ բոլոր կուսակցությունների մեջ, որպեսզի բոլոր իրավիճակներում շահած դուրս գա: Նախորդ գումարումներում ՀՀԿ ցուցակով պատգամավոր էր դարձել Աբրահամյանի եղբայրը՝ Գագիկ Աբրահամյանը, ԲՀԿ ցուցակով՝ Արմեն Աբրահամյանը, իսկ «Օրինաց երկրի» ընտրացուցակով՝ Սերգեյ Աբրահամյանը:

Ու հիմա այս մարդը եկել, խոսում է մեր երկրում քաղաքական համակարգի փոփոխության անհրաժեշտության, երկիրը փրկելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ շատ քննադատելի երեւույթներ, որոնք նախկինում եղել են, մի մասն էլ բաժին է հասնում հենց Աբրահամյան եղբայրներին. նրանք եղել են նախկին համակարգի հնազանդ կոճակ սեղմողներից:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով