Երեւանում բախվել են Mitsubishi Pajero-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու նրա 4-ամյա ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են մոտոցիկլն ու Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում  է   է Shamshyan.com–ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մոտոցիկլի ուղևոր երեխան, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի, նրա ուղևորի և Mitsubishi-ի վարորդի ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով