Երբ որ «Իմ քայլ»-ականներն են խոսում ատելության քարոզի դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին` անգամ եփած հավի ծիծաղն է գալիս.Վահան Բաբայան

Երբ որ «Իմ քայլ»-ականներն են խոսում ատելության քարոզի դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին` անգամ եփած հավի ծիծաղն է գալիս:Այս  մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է արել Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանը:

«Այս մարդիկ կարծում են թե ժողովուրդն իսպառ մոռացել է, թե հենց իրենք ինչ տեխնոլոգիաներով են եկել իշխանության`ատելությամբ, հանրային տեռորով, ճնշմամբ, սև ժապավեններով, դագաղներով, հայհոյանքներով, սպառնալիքներով…
Առաջին իրենք են ելույթներ ունեցել և ունենում ատելություն, հայհոյանք, զրպարտություն, ապատեղեկատվություն և անգամ արցախցիների հանդեպ ֆաշիզմ տարածելով:
Դա չե՞ք տեսնում, թե՞ միայն ընդդիմադիրների խոսքի մեջ եք նման բաներ նկատում:
Մեկն էլ ԱԺ-ում հայտարրում է, թե ընդդիմադիր լրատվամիջոցներն են սփյուռքին ապակողմնորոշում, դրա համար սփյուռքը օտար երկրներում չի բարձրաձայնում Հայաստանի բողոքի ձայնը: Ախր սփյուռնք էլ առանց Հայաստանի ընդդիմադիր լրատվամիջոցների տեսնում է նիկոլական կլանի ապիկարությունը, թույնը և պարտվողական քաղաքականությունը, ի՞նչու եք մեղքը գցում ուրիշների վրա»,-գրել  է Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով